Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արևմուտք-ՌԴ ուղիղ բախումից առաջ՝ աշխարհում կարծես թե վերջնականապես ուրվագծվում են հակամարտող ճամբարները

Արևմուտք-ՌԴ ուղիղ բախումից առաջ՝ աշխարհում կարծես թե վերջնականապես ուրվագծվում են հակամարտող ճամբարները
05.11.2024 | 20:39

Տարբեր տեղեկությունների համաձայն Կուրսկում տեղակայված հյուսիսկորեական զորամիավորումները արդեն մարտի մեջ են։

Էս ամեն ինչի համատեքստում հարց է առաջանում, արդյո՞ք հյուսիսկորեական 8-10 հազարանոց զորագունդը այդքան անհրաժեշտ էր մարդուժի խնդիր չունեցող ռուսներին։

Իհարկե ո՛չ։

Մարդիկ կհարցնեն՝ լավ բա ռուսների ինչի՞ն էր պետք սա։

Ըստ էության, խնդիրը առավելապես քաղաքական է։

Ակնհայտ է, որ Եվրասիայում ՌԴ-ն ստեղծում է Արևմուտքին՝ հակակշիռ նոր ռազմաքաղաքական դաշինք և հյուսիսկորեացիների հայտնվելը ուկրաինական ճակատում՝ պետք է դիտել հենց այդ պրիզմայից ելնելով։ Մեծ հաշվով Արևմուտքին հակակշիռ ռազմաքաղաքական դաշինքը ամենայն հավանականությամբ կկազմվի ասիական երկների առանցքի շուրջ, որտեղ Հյուսիսային Կորեայից բացի հնարավոր է ներգրավվի նաև Իրանը։

Արևմուտք-ՌԴ ուղիղ բախումից առաջ՝ աշխարհում կարծես թե վերջնականապես ուրվագծվում են հակամարտող ճամբարները։

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7006

Մեկնաբանություններ